Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով, Վաղարշապատ համայնքի բնակիչների համար Ամանորյա տոնական ու բարձր տրամադրություն ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության ձեռքբերումն` գնման եղանակով, իրականացնել մեկ անձից՝ «Պռազդնիկ Ռոսսիի ՌՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ՝ 00152425)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների գնումն իրականացվելու է Վաղարշապատ համայնքի 2024 թվականի համաքաղաքային միջոցառումների բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: