Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի թիվ 47 որոշմամբ հաստատված հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի մեջ կատարել փոփոխություն`
1.1. «Մարգարիտա Հակոբյան /աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի գործավար/» բառերից հետո ավելացնել «վերջինիս բացակայության ընթացքում փոխարինող Լիաննա Միքայելյան /աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի գործավար/» բառերը:
1.2. «Դիանա Հայրապետյան /հոգեբան, կլինիկական հոգեբան, սուրդոմանկավարժ/» բառերի փոխարեն կարդալ «Վիկտորյա Թովմասյան /հոգեբան (հոգեբան խորհրդատու)/» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |