Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Վաղարշապատ համայնքի ավագանու 16.01.2025 թվականի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կանոնակարգի XX-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջները, երկարամյա անբասիր աշխատանքի, բացառիկ մեծ վաստակով համայնքի բարօրությանը նպաստելու, համայնքի մշակութային զարգացման գործում ակնառու ներդրում և բացառիկ ավանդ ունենալու՝ Էջմիածնի մանկական գեղարվեստի դպրոցի հիմադրման համար և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Գեղանկարիչ-մոնումենտալիստ, ՀՀ նկարիչների միության անդամ, 1970-1982թթ․Էջմիածնի մանկական գեղարվեստի դպրոցի հիմադիր տնօրեն Ռոբերտ Երվանդի Այվազյանին շնորհել «Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |