Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Եղիշե Աշոտի Մուրադյանի դիմումը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Անդրանիկի 1-ին թաղամաս թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տանը կից հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Եղիշե Աշոտի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք` 12․07․2024թ. տրված թիվ 12072024-04-0025 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Անդրանիկի 1-ին թաղամաս թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տանը կից Վաղարշապատ համայնքինսեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Անդրանիկի 1-ին թաղամաս թիվ 3/2 հասցեում /հիմք` 29․08․2025թ. տրված թիվ 29082025-04-0019 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ գտնվող 0.0168հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 04-002-0016-0055/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով (746 222,4 /յոթ հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր քսաներկու ամբողջ չորս տասնորդական/ ՀՀ դրամ) օտարել Եղիշե Աշոտի Մուրադյանին:
2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարիանունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և գնորդի միջև կնքվելիք անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |