Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն, որ 2024 թվականի մարտի 8-ին Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան թիվ 1 շենքի բակում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն, որի հետևանքով մի շարք տուժած բնակիչներին պատճառվել է նյութական վնաս, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներով ու Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 08.04.2024 թվականի զեկուցագրերը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան թիվ 1 շենքի բակում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով տուժած բնակիչներին Վաղարշապատ համայնքի 2024 թվականի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից հատկացնել ֆինանսականօգնություն, մինչև 80 000 /ուսունհազար/ ՀՀ դրամի չափով՝ համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: