Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 հունվարի 2024 թվականի N 01

Հանրային քննարկման հրավեր. Սբ. Մ. Մաշտոցի 26 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ


«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.ԷջմիածինԿոմիտասի հրապարակ 0 շենք/ տեղի կունենա «ՍԱՄԱՐՄ» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ 04445876, հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 102, տնօրեն`Արմեն Խաչատրյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 26 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/` հողատարածքի ընդհանուր մակերեսը` 2537,2քմ, կառուցապատման մակերեսը` 912,1քմ անջրանցիկ տարածքները 605,2քմ, կանաչապատ տարածք 1020քմ,
նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերով բնակելի համալիր, ստորգետնյա հարկը` ավտոկայանատեղի, վերգետնյա հարկերից 1-ինը` հասարակական տարածքներ, 2-րդից 9-րդ հարկերը բնակելի /հնարավոր է նաև նահանջ հարկով/, Հողամասում առկա է ինքնակամ շինություն, որը նախատեսվում է քանդել: Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/:

Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի փետրվարի 22-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել. գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:



Կից փաստաթղթեր՝
(3.02 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner