Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Անուշ Հարությունի Մանուկյանի դիմումը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 115/2 հասցեում գտնվող բնակելի տանը կից հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Անուշ Հարությունի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք` 14.02.2024թ. տրված թիվ 14022024-04-0045 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 115/2 հասցեում գտնվող բնակելի տանը կից Վաղարշապատհամայնքինսեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 115/3 հասցեում/հիմք` 19.06.2025թ. տրված թիվ 19062025-04-0072 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ գտնվող 0.0034հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 04-002-0035-0049/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով (151 022 /հարյուր հիսունմեկ հազար քսաներկու/ ՀՀ դրամ) օտարել Անուշ Հարությունի Մանուկյանին:
2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարիանունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և գնորդի միջև կնքվելիք անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդիկողմից։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|