«ԱզգաՍԵՐունդ»-ը Վաղարշապատի Երիտասարդական միության կողմից նախաձեռնած հանդիպումների և ուսուցողական միջոցառումների շարք է՝ միտված ազգային ինքնության և արժեքների պահպանմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը։ «ԱզգաՍԵՐունդ» խորագրով միջոցառումներից առաջինը կայացել է 2024 թվականի հուլիսի 10-ին՝ Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Ազգապահպանման և ազգային արժեքներին նվիրված միջոցառման շրջանակում համայնքի և հարակից բնակավայրերի երտասարդներին հյուրընկալվել են պատմաբան Միքայել Մալխասյանը, գրող Ռուբեն Եսայանը, ազգային պարերի պարուսույց, «Կարին» ազգագրական պարային խմբի անդամ Անի Կորկոտյանը և «Հզոր Միտք» ՀԿ-ի հիմնադիր Մհեր Մկրտչյանը, ովքեր խոսել են իրենց ոլորտներում ծավալած գործունեության մասին, պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին: Միջոցառման շրջանակում կայացել է նաև Վաղարշապատի երիտասարդական միության բենդի առաջին բեմելը:Օրը եզրափակվել է համայնքապետարանի հարակից այգում՝ ազգագրական պարերի ուսուցմամբ՝ «Կարին» խմբի սաների մասնակցությամբ։
Facebook
Location on Google Maps
YouTube