«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի ﬔթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող երիտասարդական կենտրոն է, որը ներդրվել է 2022թ․-ին Վաղարշապատ համայնքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Վաղարշապատի համայնքապետարանի և Յունիսեֆի աջակցությամբ:
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի նպատակն է՝ բարձրացնել Վաղարշապատ համայնքում 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման ﬕջոցով:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենտրոնի կողﬕց մատուցվող ծառայություններն անվճար են:
Կենտրոնը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
«ԴիասպորԱրմ» հասարակական կազմակերպությունը Էջմիածին քաղաքում հիմնադրվել է 2021թ․ ապրիլին։ ՀԿ-ը «Պատանի առաջնորդներ»-ի դպրոցի առաջնորդության զարգացման վեցամսյա դասընթացները է կազմակերպում Արմավիրի մարզի 14 և բարձր տարիքի պատանիների համար՝ նպատակ ունենալով՝
«ԴիասպորԱրմ»-ի գործունեության ոլորտը համահայկական է․ այն զբաղվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների և տարբեր ոլորտների հայ մասնագետների տվյալների հավաքագրմամբ, ինչպես նաև կամրջող օղակ է հանդիսանում նմանատիպ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների միջև՝ նպաստելով ռեսուրսների ավելի արդյունավետ օտգագործմանը։
Կազմակերպության գործունեությունը կենտրոնացած է առավելապես համայնքային, կրթական և անվտանգային ոլորտների վրա։
Վաղարշապատի երիտասարդական միությունը համախմբում է համայնքի 16-26 տարեկան ակտիվ երիտասարդներին։ Միությունը հիմնվել է համայնքի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ՏԻՄ-ի համար լսելի դարձնելու երիտասարդների խնդիրները, լսելու նրանց առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև՝ նպաստել իրավագիտակից քաղաքացիների ձևավորմանը։
Երիտասարդական միությունը սեփական նախաձեռնությամբ կազամակերպում է կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, մասնակցում երիտասարադական տարբեր ծրագրերի, կատարում կամավորական աշխատանք, կազմակերպում հանդիպում-քննարկումներ։
Facebook
Location on Google Maps
YouTube