13.12.24
Համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներն ընդլայնում են համագործակցության ուղիները
|
Հուշագրեր են ստորագրվել Կոմիտասի անվան մշակույթի պալատի եւ Աբովյանի դրամատիկական թատրոնի, Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի եւ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի միջեւ: Համագործակցություններն ունեն տարիների պատմություն, այսօր արդեն բարեկամությունը եւ հետագա գործակցությունը ամրագրված է հուշագրի տեսքով: Կողմերն այսուհետ կհամագործակցեն փոխադարձ միջոցառումների, կրթական ծրագրերի իրագործման, մասնագիտական հմտությունների զարգացման, ռեսուրսների փոխանակման եւ կազմակերպչական աջակցության հարցերում:
|
|
09.12.24
Եղիշե Թադեւոսյանի անվան Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ցուցահանդեսը
|
Աշակերտներն եւ ուսուցիչները հյուրերին ներկայացրին տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը, կիսվեցին հաջորդ տարվա ընթացքում սպասվող ծրագրերով: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը շրջայց կատարեցին ցուցասրահում, ծանոթացան աշխատանքներին: Ցուցահանդեսի հիմնական մասը կազմված էր համալիր բարդ գործերից՝ կատարված դպրոցի տարբեր խմբերի եւ տարիքի աշակերտների համատեղ աշխատանքով:
|
|
07.12.24
Հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի երկրաշարժի զոհերին օգնության շտապող սերբ օդաչուների հիշատակին
|
1988 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը ենթարկվեց վթարի, 7 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին: Վթարի վայրում ինքնաթիռի բեկորներից կանգնեցվեց նրանց հիշատակն անմահացնող հուշարձան: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի զոհերի հետ մեկտեղ, հարգանքի եւ երախտիքի տուրք է մատուցվում նաեւ նրանց հիշատակին: Այսօր՝ կորստաբեր երկրաշարժի 36-րդ տարելիցին, Արմավիրի նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ մարզի համայնքների ղեկավարներն ու աշխատակազմերի անդամները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:
|
|
21.11.24
Գասպար Տերտերյանին եւ Սուրեն Աղաջանյանին շնորհվել է «Համայնքի ղեկավարի մեդալ»
|
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այսօր ընդունել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության նորընծա չեմպիոններ Գասպար Տերտերյանին եւ Սուրեն Աղաջանյանին: Նրանց ուղեկցել են անձնական մարզիչներ Սիմոն Կարապետյանը եւ Ժորա Վարդանյանը: Տղաներն այժմ պարտադիր զինվորական ծառայության մեջ են եւ ՀՀ ԶՈւ հավաքականի կազմում մասնակցել են Աշխարհի առաջնությանը՝ դառնալով իրենց քաշային կարգերում ոսկե մեդալակիր: Նախքան ծառայության մեկնելը, ըմբշամարտի Աշխարհի եւ Եվրոպայի մանկապատանեկան առաջնություններում երկուսն էլ հասցրել են դառնալ չեմպիոն: Մեր համայնքն ու երկիրը շարունակաբար նման բարձր պատվով ներկայացնելու համար նրանց շնորհվել է «Համայնքի ղեկավարի մեդալ», շնորհակալագրով են պարգեւատրվել անձնական ...
Մանրամասն |
|
12.11.24
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
|
Կենտրոնի սաները պատրաստել էին հաշվետու աշխատանք համայնքում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ, առանձնացրել լուծման հնարավոր ելքեր։Խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար կենտրոնի սաները համայնքի տարբեր հատվածներում իրականացրել էին սոցիալական հարցումներ, այցելել համայնքապետարանի համապատասխան բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, կատարել նախնական հետազոտություններ։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ խորհրդական Մարիամ Պողոսյանը վերահաստատեցին համայնքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես բաց համագործակցելու, հնարավոր աջակցությունը ցուցաբերելու կենտրոնի գործունեության առավել ընդլայնմանը։ Համայնքի ղեկավարը կրկին ընդգծեց երիտասարդական ներուժի ազդեցության մեծացման կարեւորությունը ...
Մանրամասն |
|
11.11.24
Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզը նշեց հիմնադրման 60-ամյակը
|
Հոբելյանական օրը միավորել էր պարտեզի բոլոր սերունդներին: Ավագ աշխատակիցներին եւ հյուրերին դիմավորեցին պարտեզի ամենակրտսեր անդամները՝ մանկապարտեզի մասին հուշերով հագեցած գեղեցիկ միջոցառմամբ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը եւ մանկապարտեզի տնօրեն Թամարա Ճուղուրյանը խոսեցին պարտեզի պամության եւ գալիք օրերի, նախադպրոցական ոլորտում կատարվող աշխատանքների մասին: Այժմ «Շուշան» մանկապարտեզն ունի 180 սան:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |