Այսօր: Շաբաթ, 26 Ապրիլի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.04.25 Հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, համայնքում գործող պետական ստորաբաժանումների ղեկավար կազմերն ու ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Երիտասարդական միության անդամները ծաղիկներ եւ ծաղկեպսակ խոնարհեցին Կոմիտասի հուշարձանին, Մայր Տաճարի բակում գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարին:Մայր Տաճարի շրջափակում՝ Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:Խոնարհումի համար դուրս ... Մանրամասն
19.04.25 Լվացվել են Էջմիածնի դիմագծի մի մասը հանդիսացող հուշարձանները
Ապրիլի 18-ը հուշարձանների եւ տեսարժան վայրերերի պահպանության միջազգային օրն է:   Օրվա խորհրդով՝ լվացվել են Էջմիածնի դիմագծի մի մասը հանդիսացող հուշարձանները, մաքրվել են հարակից տարածքները: Աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների եւ «Բարեկարգում տնօրինության»  աշխատակիցների կողմից: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում աշխատանքներին միացել են նաեւ գրողի անունը կրող թիվ 3 դպրոցի սաները: Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մաքրման եւ համապատասխան նյութերով մշակման աշխատանքները կատարվել են արվեստագետ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի, համայնքի ավագանու անդամ Ներսես Մելիքյանի մասնակցությամբ եւ անմիջական հսկողությամբ:Ցուցաբերած մեծ աջակցության ... Մանրամասն
15.04.25 Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքի գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել գործընկերային հարաբերություններ հաստատել Էջմիածնի հետ:
Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքի գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել գործընկերային հարաբերություններ հաստատել Էջմիածնի հետ: Քաղաքապետարանի առաջին հարկում բացվել է Հայաստանին նվիրված հատուկ ցուցահանդես: Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքի գլխավոր ասամբլեան անցած ուրբաթ կայացած նիստում որոշում է ընդունել պաշտոնապես հաստատել գործընկերային հարաբերություններ Էջմիածին քաղաքի հետ։ Այս կարևոր քայլը խորհրդանշում է երկու քաղաքների միջև բարեկամական և համագործակցային նոր փուլերի մեկնարկը։Գործընկերության հաստատումն ուղեկցվել է Սեկեշֆեհերվարի քաղաքապետարանի նախասրահում կազմակերպված հատուկ ցուցահանդեսով, որը նվիրված է Հայաստանին և դրա բազմաշերտ մշակույթին։ Ցուցադրության ընթացքում ներկայացվել են Հայաստանի պատմական ... Մանրամասն
10.04.25 Ամառային ճամբարի հնարավորություն ազգային փոքրամասնությունների 7-13 տարեկան երեխաների համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կազմակերպում է ամառային ճամբար։
2025 թվականին ամառային ճամբար մեկնել ցանկացող ազգային փոքրամասնություն կազմող համայնքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների տվյալները կարող եք ուղարկել համայնքապետարանի պաշտոնական մեյլին` ejmiasinmunicipality@gmail.com հասցեին։ Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 17֊ն է։

28.03.25 Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը
Հարգելի բնակիչներ, շատ կարևոր հարց է, մեր հողային ռեսուրսների պահպանությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Խոսքը դաշտի խոտի այրման մասին է։ Թեև այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց, իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Ինչպես է խոտի այրումը ազդում հողի վրա:1. Բերրիության կորուստ՝ խոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական նյութերի կորուստը երկարաժամկետ վնաս է հասցնում հողի բնական վերականգնման ունակությանը։2. Օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացում՝ հողի բերրիությունը ... Մանրամասն
12.03.25 Ինչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։

 Կից փաստաթղթով կարող եք ծանոթանալ կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգին և պայմաններին

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր 2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner