Ղեկավարվելով <<Հանրայինայինծառայությանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 8-րդհոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող խորհրդականի պաշտոնի անձնագրի չափանիշները՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված պաշտոնի անձնագիրը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: