Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով Էջմիածնի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագրերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածին քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2021թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 132 որոշմամբ հաստատված թիվ 5 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ`
1) 17-րդ տողում գրված «Լրավճար /10 հոգի կոչման համար/» բառերի փոխարեն կարդալ «Լրավճար /12 հոգի կոչման համար/» բառերը, նույն տողում աշխատավարձի ֆոնդ «100000» թվերի փոխարեն կարդալ «120000» թվերը:
2) ընդամենը տողում գրված՝ «6,094,720» թվերի փոխարեն կարդալ «6,114,720» թվերը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: