Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 51
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2022 թվականի N 51

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» ՀՀօրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի, թիվ 23 շենքի, թիվ 8 բնակարանի բնակիչ Հասմիկ Գուրգենի Ալեքսանյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Համաձայնություն տալ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի, թիվ 23 շենքի, թիվ 8 բնակարանի բնակիչ Հասմիկ Գուրգենի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10072019-04-0032, տրված 10.07.2019թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, Ոսկեհատ գյուղում գտնվող 04-081-0113-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0,54 հա մակերեսով հողամասից մի մասի` 0,149 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցային տնտեսություն իրականացնելու նպատակով:

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել Վաղարշապատ համայնք Ոսկեհատ գյուղի հատակագծում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -21

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner