Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 110-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-Ի ՍՐԱՀՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի  առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին.

 

                                                 ՈՐՈՇՈՒՄ  Է

1.Վաղարշապատի համայնքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի սրահների վարձակալության նպատակով 2024 թվականի համար ամսվա կտրվածքով սահմանել վարձավճար՝ համաձայն հավելվածի:

2. Սրահները յուրաքանչուր խմբին տրամադրել շաբաթական 3 օր 3-ականժամով:

Ուսումնական ժամերը սահմանելով`

-աշխատանքային  օրերին՝ ժամը 14:00-20:00:

-հանգստյան օրերին՝ ժամը 11:00-20:00:

Սահմանել կոմերցիոն ժամեր (անհատական պարապմունքներ)՝ յուրաքանչյուր օր ժամը 11:00-14:00 և ժամը 20:00-21:00:

3. Սույն որոշման երկրորդ կետով սահմանված ժամերից դուրս հավելյալ ժամերի համար սահմանել 2000/երկու հազար/ ՀՀ դրամ հավելավճար:

4.   Խմբերի համար սրահներում պարտադիր անվճար տրամադրել

1)Տեխնիկա,

2)Հայելիներ,

3)Հանդերձարան,

4)Գույք,

5)Էլեկտրաէներգիա,

6)Սանհանգույց,

ինչպես նաև ապահովել  սրահների մաքրությունը և սպասարկումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner