Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 362-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 362-Ա

ՍԱՍՈՒՆ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 01/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ

Սասուն Արիստակեսի Մարգարյանը(հասցե՝ ք.Երևան Աջափնյակ Նորաշեն թղմ. 38 շենք, թիվ 118 բն., իրավախախտման վայրով հասցե՝ ք.Էջմիածին Սբ.Մ.Խորենացի փող., 26, անձնագիր՝ ——————, տրված —————թ.-ին, ———ի կողմից, ն/ք՝ ————————), Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից գտնվող տարածքում /մայթ/, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր,  ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 23.02.2024 թվականին կազմված թիվ 1 արձանագրություն և կից նյութերի /նախազգուշացում և լուսանկարներ/ հիման վրա 2024 թվականի փետրվարի 23-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վաղարշապատիհամայնքապետարանիվարչականիրավախախտմանդեպքերովհարուցվածվարչականվարույթիշրջանակներումլսումներիրականացնողհանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում՝ մասնակցությամբՍասուն Արիստակեսի Մարգարյանի, վերջինիսլիազորներկայացուցիչԿարենԱլավերդյանի և երրորդ անձ՝ Իրինա Վալերիկի Սարգսյանի (հասցե՝Արմավիրի մարզ,Բաղրամյանհամայնք, գյուղ Բաղրամյան,Պ. Սևակիփողոց,թիվ 13 տուն, ն/ք՝ 006840821, տրված 10/03/2016թ.-ին, 028-ի կողմից)։

 

Սասուն Արիստակեսի Մարգարյան ներկայացուցիչ Կարեն Ավդալյանի իրավական դիրքորոշումը

Սասուն Արիստակեսի Մարգարյան ներկայացուցիչ Կարեն Ավդալյանը հայտարարեց հետևյալը.

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տասնհինգօրյա ժամկետը և այս պահի դրությամբ գործի քննությունն ուղղված գործողությունները ժամանակավրեպ են և ոչ իրավաչափ։

2. Վարույթի նյութերում առկա չէ որևէ ապացույց նշված վայրում առևտուր (ապրանքների առուվաճառք) իրականացնելու վերաբերյալ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը միակողմանի փաստաթուղթ է և դրանում առկա չէ նաև Ս.Մարգարյանի հայտարարությունն իրեն վերագրվող իրավախախտումը կատարելու փաստը ընդունելու վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև զեկուզագրին և նախազգուշացմանը։ Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա դրանցում պատկերված է միայն դասավորված արկղեր տարբեր մրգերով լցված։ Դրանց վրա առկա չէ որևէ վավերապայման թե այն երբ, ում կողմից և/կամ որտեղ է կատարվել, ուստի պարզ չէ, թե դրանք ինչ կերպ են առնչվում Ս. Մարգարյանի կողմից ենթադրյալ իրավախախտումը կատարելու փաստին։

Բացի այդ, լուսանկարներում պատկերված իրադրությունից ողջամտորեն հնարավոր չէ եզրահանգում կատարել, որ նշված ապրանքները գտնվում են տվյալ վայրում հենց վաճառքի նպատակով։ Դրանք օրինակ՝ կարող են ինչ-որ պահի կամ որոշակի ժամանակահատվածում դասավորված լինել մեկ վայրում ապրանք ստանալու ժամանակ կամ խոտանված ապրանքի՝ արկղերի և գնապիտակների հետ միասին, դուրս բերումը և աղբահանություն կազմակերպելու նպատակով։

3. Վարույթի նյութերում առկա չէ որևէ ապացույց քննակրվող իրավախախտումը, եթե նույնիսկ այն տեղի է ունեցել հենց Սասուն Մարգարյանի /այլ ոչ թե օրինակ՝ նոր աշխատակիցների կամ այլ անձանց կողմից/ կատարված լինելու վերաբերյալ։

4. ՏԻՄ աշխատակիցները նշված արձանագրությունը կազմելուց հետո Սասուն Մարգարյանին չեն ներկայացրել տվյալ գործառույթները իրականացնելու հետ կապված իրենց լիազորությունները հաստատող փաստաթղթեր, մասնավորապես՝ <<Առևտրի և ծառայությունների մասին>> մասին ՀՀ օրենքով  սահմանված՝ համայնքի ղեկավարի հանձնարարականի կամ հրամանի  փաստաթղթեր առկա չեն նաև վարույթի նյութերում։

5. Վարչական իրավախախտման գործի քննության ընթացքում լիարժեք և բազմակողմանի հետազոտումը ապահովելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնակվել ԱՁ Ս.Մարգարյանի կողմից շահագործվող առևտրի օբյեկտի սահմանները պարզելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ ԱՁ Ս.Մարգարյանին վերագրվում է ոչ թե բացօթյա առևտրի, այլ ոչ սահմանված տեղում առևտուր կատարելու ձևով վարչական իրավախախտում, որպիսի պայմաններում առանցքային նշանակություն ունի նրա կողմից շահագործվող առևտրի օբյեկտի սահմաններից ներս կամ դրանցից դուրս կատարելու հանգամանքը։

Ի.Սարգսյանի բացատրությունների վերաբերյալ Կ.Ալավերդյանը հայտարարեց, որ Իրինա Սարգսյանի մասնակցությունը սույն վարույթին համարում է առնվազն խնդրահարույց, քանի որ նա ոչ վարչական ակտի հասցեատեր է, ոչ վարչական մարմնի պաշտոնատար անձ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով՝ չի համարվում տուժող։ Ինչ վերաբերում է <<շահագրգիռ անձի>> կարգավիճակին, ապա սույն վարույթի քննության առարկա դեպքը ինչպե՞ս է սահմանափակում Ի. Սարգսյանի իրավունքները և ազատությունները։ Վերջինս լսված չի եղել նաև որպես վկա, հետևաբար նրա հայտնած որևէ տվյալ չի կարող օգտագործվել որպես ապացույց։

 

Երրորդ անձ Երրոդ անձ Իրինա Վալերիկի Սարգսյանի դիրքորոշումը

Իրինա Վալերիկի Սարգսյանը հայտնել է, որ Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից ողջ մայթի երկայնքով տեղադրվել են արկղեր, որոնք պարունակում են վաճառքի համար նախատեսված մրգեր, իսկ վերջինիս ներկայացուցիչ Կարեն Ավդալյանի գրավոր ներկայացված փաստարկները որևէ կերպ չեն վերաբերում գործին, քանի որ իր կողմից բազմիցս ներկայացված բողոքների արդյունքում Ս.Մարգարյանիններկայացվելէվարչականիրավախախտումներիվերաբերյալ 162-րդհոդվածովնախատեսվածոչսահմանվածվայրում առևտուր իրականացնելու մասին իր կատարած գործողությունները և համապատասխանաբար բոլոր ապացույցները ներկայացվել են, ընդհուպ մինչև նախազգուշացում, տուգանք և ապրանքի առգրավում։

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1 21022024 թվականի Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի կողմից տրված նախազգուշացումը, համաձայն որի Սասուն Արիստակեսի Մարգարյանն իրականացրել է ոչ սահմանված տեղում առևտուր և առաջարկվել է մեկօրյա ժամկետում դադարեցնել անօրինական գործունեությունը կամ գործունեությունը տեղափոխել համապատասխան առևտրի իրականացման վայր։ Նշված ժամկետում անօրինական գործունեությունը շարունակելու դեպքում կենթարկվի վարչական պատասխանատվության, որը Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից ստացվել է առձեռն 21022024 թվականին, սակայն որպես կիրառված տույժի տեսակ չի վիճարկվել։

2. Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 23.02.2024 թվականին կազմված թիվ 1 արձանագրություն և լուսանկարներ:

3. Հանձնաժողովի 07.03.2024թ. և 22.03.2024թ.-ի թիվ 01/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:

4. Իրինա Վալերիկի Սարգսյանի 04.03.2024 թվականիններկայացվածդիմումըև Իրինա Վալերիկի Սարգսյանի  ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ Արմավիրի մարզպետին ուղղված դիմումները և կից նյութերը/լուսանկարները/, որոնք վերահասցեագրվել են Վաղարշապատի համայնքապետարան։

5ԵրրոդանձԻրինաՎալերիկիՍարգսյանի՝վարչականնիստով իրավախախտումը Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից կատարվելու փաստի առնչությամբ տված բացատրությունները։

 

 Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

Սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը գալիս է հետևյալ եզրահանգման.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր գործունեությունը կազմակերպում է իր տեղակալի (տեղակալների), համայնքի ղեկավարի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, աշխատակազմի միջոցով:

Նույն օրենքի 81-րդ հոդվածի համաձայն՝ համայնքը, իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`

1) բյուջետային հիմնարկներ.

2) հարյուր տոկոսով համայնքի սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություններ և համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ.

3) համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել (․․․) օրենքները պահպանելու, (․․․) համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1–ին և 2–րդ կետերի համաձայն՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`

 1) նախազգուշացում.

․․․)

2) տուգանք։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածի 1–ին կետի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Նույն օրենքի 2-րդ մասի համաձայն վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Տվյալ դեպքում ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Սասուն Արիստակեսի Մարգարյանին Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից գտնվող տարածքում, դրա համար ոչ սահմանված տեղում՝ մայթի վրա առևտուր իրականացնելու համար 21.02.2024 թվականին տրվել է նախազգուշացում՝ գրավոր ձևով, ինչը Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից չի վիճարկվել։

Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից հակաիրավական վարքագիծը շարունակելու արդյունքում, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին, վերջինիս նկատմամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 23.02.2024 թվականին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշներով կազմվել է թիվ 1 արձանագրությունը և իրավախախտման փաստի վերաբերյալ դրանց կատարման վայրում արվել են համապատասխան լուսանկարներ, որոնք հանդիսացել են արձանագրության անբաժանելի մաս, որոնց առնչությամբ՝ որպես իրավախախտմանը վերաբերելի ապացույց, արձանագրության կազմման ժամանակ Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից որևէ դիտարկում չի արվել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով ․․․:

Հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի կողմից տրված նախազգուշացումը, Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 23.02.2024 թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը, կից նյութերը և լուսանկարները, ինչպես նաև Իրինա Սարգսյանի դիմումները և կից լուսանկարները պետք է փաստել, որ Սասուն Արիստակեսի Մարգարյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից մայթի վրա իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում։ Ավելին լուսանկարներից հստակ երևում է արկղերի դասավորվածությունը, միրգ-բանջարեղենի հատուկ շարքը, դատարկ արկղերով հավաքված <<սեղանները>>, որոնց վրա գնապիտակներով շարված են միրգ-բանջարեղենով արկղերը, որոնք ընդ որում շարված են 2-ից 3 շարքով բնակրության շարժի համար սահմանված մայթի և փողոցի լայնությամբ:

Գործով ձեռք բերված տվյալներն ամբողջացնելով պետք է արձանագրել, որ նախազգուշացման պայմաններում Սասուն Արիստակեսի Մարգարյանը, հակաիրավական վարքագիծը շարունակելով, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից գտնվող տարածքում, մայթի վրա  իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում, որպիսի իրավախախտման փաստի առթիվ 23.02.2024 թվականին կազմվել է թիվ 1 արձանագրությունը և ստացվել են արձանագրության անբաժանելի մաս կազմող իրավախախտման վայրից լուսանկարներ, ինչն օբյեկտիվորեն հանգեցնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար նախատեսված վարչական ներգործության միջոցի կիրառման։

Ի լրումն, հարկ ենք համարում արձանագրել, որ հիշյալ հասցեում Սասուն Արիստակեսի Մարգարյանի հակաիրավական վարքագծի մասին է վկայում նաև սույն վարչական գործով որպես շահագրգիռ՝ երրորդ անձ ներգրավված Իրինա Վալերիկի Սարգսյանի հայտնած տեղեկություններն այն մասին, որ Սասուն Արիստակեսի Մարգարյանի կողմից ողջ մայթի երկայնքով տեղադրվել են արկղեր, որոնք պարունակում են վաճառքի համար նախատեսված մրգեր, իսկ վերջինիս ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանի գրավոր ներկայացված փաստարկները որևէ կերպ չեն վերաբերում գործին։      

Սասուն Արիստակեսի Մարգարյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից գտնվող տարածքում, մայթի վրա  իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:

Անդրադառնալով Սարգիս Մարգարյանի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված փաստարկներին, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ դրանք անհիմն են և չեն բխում ինչպես տուգանք կիրառելու վերը թվարկված գործի փաստերից, այնպես էլ հերքվում են հետևյալ հիմնավորումներով։

Տվյալ պարագայում վարչական վարույթը հարուցվել է 23.02.2024 թվականին և  վարչական գործի քննության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածի իմաստով կարևոր նյութերից է իրավախախտում կատարած անձի պատշաճ ծանուցումը՝ լսված լինելու իր իրավունքը պահպանելու իմաստով, որը քննությունն իրականացնող լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստացվել է 18.03.2024 թվականին՝ ծանուցումը Սասուն Մարգարյանի կողմից ստանալու հանգամանքով /հիմք փոստային ծանուցագիր՝ ALO121160886AM/, հետևաբար Սասուն Մարգարյանի ներկայացուցչի վկայակոչած նորմի դիսպոզիցիայով սահմանված տասնհինգօրյա ժամկետի հաշվարկը առնվազն պետք է սկսել հիշյալ նյութերի ստացման պահից՝ 18.03.2024 թվականից, որպիսի հանգամանքները հաշվի չեն առնվել վերջինիս կողմից, որոնք ի չիք են դարձնում վերջինիս փաստարկները հիշյալ ժամկետի խախտման իմաստով։

Այսպիսով Սասուն Մարգարյանի ներկայացուցչի վկայակոչած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված ժամկետները պահպանվել են։

Բացի այդ հայտնում ենք, որ «Էջմիածնի համայնքապետարանի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից պարբերաբար կատարվում են շրջայցեր հնարավոր իրավախախտումները հայտնաբերելու նպատակով իրենց ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով սահմանված պարտականությունների շրջանակներում, մասնավորապես Պայմանագրի 12 կետիհամաձայն  պարտավորվումեն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված օբյեկտներից դուրս (ոչ սահմանված վայրերում) առևտուր կազմակերպելու և իրականացնելու հսկողություն։

Այսպես, տվյալ պարագայում իրավախախտումը հայտնաբերվել է աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելու ընթացքում: Բացի այդ, օրենքով սահմանված օբյեկտներից դուրս (ոչ սահմանված վայրերում) առևտուր կազմակերպելու և իրականացնելու հսկողություն իրականացնելու, կամ իրավասության բացակայության վերաբերյալ որևէ փաստաթղթի ներկայացման պահանջ Սասուն Մարգարյանի կողմից առաջ չի քաշվել, իսկ շրջայցերի ընթացքում իրավախախտման հայտնաբերման պայմաններում ստուգում անցկացնելու օրենքով ներկայացվող պահանջների վերաբերյալ Սասուն Մարգարյանի ներկայացուցչի պնդումներն անհիմն են։

<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝

բացօթյա առևտուր` առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ  հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի առևտրի  կետերից և առևտրի  իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր։

Նույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  թույլտվությունստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

 Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

Հետևաբար, օրենսդրի սահմանումից ելնելով, պետք է արձանագրել, որ Սասուն Մարգարյանի կողմից վաճառված ապրանքները՝ մրգերը և բանջարեղենը, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չէին կարող դառնալ բացօթյա առևտրի առարկա։

Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործում առկա են լուսանկարներ, որոնք ապացուցում են ոչ սահմանված տեղում՝ մայթում, առևտուր իրականացնելու փաստը, իսկ ակտի հասցեատիրոջ կողմից գործով չի ներկայացվել որևէ ապացույց արձանագրված իրավախախտման վայրում առևտուր իրականացնելու թույլտվության մասին, որն, ըստ էության, տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Բացի այդ, խանութի սահմանները սահմանազատվում են ապակիներով և Ներկայացուցչի այն պնդումը, որ վարույթում առկա չեն վարչական իրավախախտումը կատարելու վայրը խանութի սահմաներից դուրս գտնվելու մասին որևէ ապացույց, որ առևտուրն իրականացվել է ծածկի տակ, որն ըստ նրա բացատրության գտնվում է խանութի սահմաններում, ակնհայտ անհիմն է և առարկայազուրկ։

Ինչ վերաբերում է գործով երրորդ անձի ներգրավվածության առնչությամբ Սասուն Արիստակեսի Մարգարյանի ներկայացուցչի դիտարկումներին, ապա դրանք առնվազն չեն հետապնդում պատշաճ վարչարարության սկզբունքով և գործի բոլոր հանգամանքները պարզելու վարչական մարմնին վերապահված լիազորությամբ օրենսդրորեն ամրագրված նպատակները, հետևաբար չեն ելնում գործի արդյունավետ քննության սկզբունքի գերակայության շահերից և չեն կարող գործի լուծման համար նշանակություն ունենալ։  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ և  162-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետովև  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1. Սասուն Արիստակեսի Մարգարյանինկատմամբ նշանակելտուգանք՝ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով :

2.Նախազգուշացնել Սասուն Արիստակեսի Մարգարյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner