Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 23-ին «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Խաչատուր Հովհաննիսյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30092024-04-0068, տրված 30.09.2024թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման համար տալ նախնական համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |