«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014
թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի
համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաշժտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.ԷջմիածինԿոմիտասի
հրապարակ 0 շենք/ տեղի կունենա հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Վազգեն Առաջինի փող., թիվ 40 շենքի 43
բնակարանի բնակիչ Կարեն Մկրտչյանի/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Շահումյան փողոցի թիվ 75/3 հասցեում
նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային
քննարկում /1-ին փուլ/`
հողատարածքի ընդհանուր մակերեսը` 3584քմ,
կառուցապատման մակերեսը` անջրանցիկ տարածքները ներառյալ 2149քմ, կանաչապատ տարածք 1435քմ, շենքի ընդհանուր
մակերես 15777․4քմ
նախատեսվում է կառուցել մեկ ստորգետնյա և 12 վերգետնյա հարկերով բազմաֆունկցիոնալ բնակելի շենք, ստորգետնյա հարկը`
ավտոկայանատեղի, նախատեսված 64 ավտոմեքենանրի համար, իսկ վերգետնյա հարկերից 1-ին և 2-րդ հարկերը նախատեսվում են
հասարակական նշանակության տարածքներ, 3-ից 12-րդ հարկերը բնակելի` 119 բնակարան:
Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական
Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/:
Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ
և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող,
0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի
միջոցով: