Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 ապրիլի 2024 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 19/24 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Լյուդվիկ Զամանի Պետրոսյանը /հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Եկմալյան փող․, թիվ 35 տուն, ն/ք՝ ---------------------/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի 12.03.2024 թվականի թիվ 1138 գրության հիման վրա, 2024 թվականի մարտի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:  

Լյուդվիկ Զամանի Պետրոսյանը պատշաճ  ծանուցվել է /հիմք 12.03.2024թ. թիվ 1138, փոստային ծանուցագիր՝ ALO120786546AM/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջիններիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Լյուդվիկ Զամանի Պետրոսյանի կողմից ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո, առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:

Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Լյուդվիկ Զամանի Պետրոսյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինս կողմից չի կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`   

1) ք. Էջմիածին, Եկմալյան փող,, թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի գծով 47 057 /քառասունյոթ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 32 045 /երեսուներկու հազար քառասունհինգ/ ՀՀ դրամ 2011-2020թթ. ապառքի գումար և 15 012 /տասնհինգ հազար տասերկու/ ՀՀ դրամ 2011-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

2) ք. Էջմիածին, Եկմալյան փող., թիվ 35 հասցեում գտնվող ոչ գյուղ. նշանակության 0.2831 հա մակերեսով հողատարածքի համար հողի հարկի գծով 342 646 /երեք հարյուր քառասուներկու հազար վեց հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 229 879 /երկու հարյուր քսանինը հազար ութ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար և 112 767 /հարյուր տասներկու հազար յոթ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։

Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Համաձայն «Հողիհարկիմասին» ՀՀօրենքի 1-ինհոդվածի` հողիհարկվճարողներենհանդիսանումհողիսեփականատերերը, պետականսեփականությունհանդիսացողհողիմշտականօգտագործողները:

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:

Համաձայն «Հողիհարկիմասին» ՀՀօրենքի 16-րդհոդվածի` հողիհարկիգումարըհամայնքիվարչականսահմաններումգտնվողհողամասերիհամարվճարվումէհարկվողօբյեկտիգտնվելուվայրիհամայնքիբյուջե:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի  1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

  1. Լյուդվիկ Զամանի Պետրոսյանից  հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 389 703 /երեք հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր երեք/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի  տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner