Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ թիվ 3 արտահերթ նիստի թիվ 24 որոշումը, և հաշվի առնելով «ՍթրիթԲոլ Արմենիա» Սպորտային ՀԿ-ի հիմնադիր նախագահ Դավիթ Մանոյանի դիմումը, համայնքի ղեկավարի խորհրդական էդգար Մուքաելյանի զեկուցագիրը, «ՍթրիթԲոլ Հայաստանի Գավաթ» մրցաշար-միջոցառման կազմակերպման իրականացման համար սպորտային նպաստ հատկացնելու նպակատով. Անհրաժեշտությունից ելնելով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածից /հոդ. 4727/` «ՍթրիթԲոլ Արմենիա» Սպորտային ՀԿ-ի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 11817083146501 հաշվեհամարին փոխանցել 250000 դրամ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից: