Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴԱԴՐՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննելով Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 10 և 12 շենքերի բակում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված թվով երկու մետաղական ավտոտնակները ապամոնտաժելու և հողամասն ազատելու վերաբերյալ հարցը, պարզեց որ.

Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 10 և 12 շենքերի բակում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված են թվով երկու մետաղական ավտոտնակներ, իսկ համաձայն Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 19.04.2024թ-ի տեղազննության արձանագրության վերոնշյալ ավտոտնակների շահագործողներին կամ տեղադրողներին հնարավոր չի եղել պարզել:

 

Գործի համար նշանակութուն ունեցող փաստերը.     

·           Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 01.08.2023 թվականին կազմված տեղազննության արձանագրությունը:

·           Իրավիճակային հատակագիծը:

·           Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 10 և 12 շենքերի բակային հատվածում գտնվող հողամասը հանդիսանում է համայնքի սեփականություն:

·           Նշված ավտոտնակների շահագործողներին և/կամ տեղադրողներին հայտանբերել հնարավոր չի եղել:

Սույն գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 10 և 12 շենքերի բակում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում (հիմք`ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի թիվ 1109 որոշում) ինքնակամ տեղադրված են թվով երկու մետաղական ավտոտնակներ, որոնց շահագործողներին և/կամ տեղադրողներին հայտանբերել հնարավոր չի եղել:

Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1- մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հուլիսի 2005 թվականի թիվ 1109 որոշման համաձայն` ծածկագրով անշարժ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:  Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող  իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-3 մասերի համաձայն`

1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

1.1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:

3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:

Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

 Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրիք 202-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն`հողամասի սեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Տվյալ պարագայում Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 10 և 12 շենքերի բակում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված են թվով երկու մետաղական ավտոտնակներ, որոնց տեղադրողներին և/կամ շահագործողներին հանարավոր չի եղել հայտնաբերել, իսկ համայնքը, որպես հողամասի սեփականատեր, իրավունք ունի քանդելու  (ապամոնտաժելու) իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցները` ավտոտնակները, առանց դատարան դիմելու, հետևաբար հաշվի առնելով հիշյալ բակում նախատեսվող բարեկարգման աշխատանքները, խաղահրապարակի կառուցման առաջնահերթությունը, գտնում եմ, որ տվյալ ավտոտնակները ենթակա են ապամոնտաժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, 188-րդ հոդվածի 1-3 մասերի, 202-րդ հոդվածի 5-րդ մասի,274-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝պահանջներով,

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Ապամոնտաժել  Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 10 և 12 շենքերի բակային հատվածում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված ինքնակամ կառույցները (թվով երկու մետաղական ավտոտնակներ) և ազատել հողամասը:

2. Քանդման աշխատանքների կատարումը հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու պայմաններում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
(141.46 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner