Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներով, ուսումնասիրելով ՀՀ ԱՄՎՀ ԲՏ ԳՀԱՊՁԲ 24/7 ծածկագրով գնման ընթացակարգի Գնահատող հանձնաժողովի «19» ապրիլի 2024 թ․ կազմված ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4-ով ընդունված որոշմամբ «Հակոբ Սոսյան» ԱՁ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.

1. Գնահատող հանձնաժողովի ներկայացրած փաստերը և պահանջը.

ՀՀ ԱՄՎՀ ԲՏ ԳՀԱՊՁԲ 24/7 ծածկագրով գնման ընթացակարգի Գնահատող հանձնաժողովը Պատվիրատուի ղեկավարին է ներկայացրել «19» ապրիլի 2024 թ. կազմված ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4-ը, որով հայտնել է հետևյալը.

Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ի կարիքների համար 2024 թվականի մարտի 26-ին հայտարարված Ընթացակարգի 1 – 3-րդ չափաբաժինների մասով մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Հակոբ Սոսյան» ԱՁ-ն, որի հայտը գնահատվել է բավարար և ճանաչվել է ընտրված մասնակից (ընտրված մասնակցին որոշելու համար կիրառված չափանիշ՝ բավարար գնահատված հայտ և ամենացածր գին, «02» ապրիլի 2024 թ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2)։

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պատվիրատուն տեղեկագրում «03» ապրիլի 2024 թ. հրապարակել է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին և անգործության ժամկետ սահմանել 2024 թվականի ապրիլի 4-ից 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը («18» ապրիլի 2024 թ.) Պատվիրատուն ծանուցել է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը:

2024 թվականի ապրիլի 18-ին ստացվել է «Հակոբ Սոսյան» ԱՁ-ի գրությունն առ այն, որ ընկերությունը հրաժարվում է կնքել ՀՀ ԱՄՎՀ ԲՏ ԳՀԱՊՁԲ 24/7 ծածկագրով պայմանագիրը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Գնահատող հանձնաժողովը «19» ապրիլի 2024 թ. որոշում է ընդունել «Հակոբ Սոսյան» ԱՁ-ի հայտը գնահատել անբավարար և մերժել, ինչպես նաև ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի պահանջներով, առաջարկել է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ «Հակոբ Սոսյան» ԱՁ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվեով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. ՀՀ ԱՄՎՀ ԲՏ ԳՀԱՊՁԲ 24/7 ծածկագրով գնման ընթացակարգի Գնահատող հանձնաժողովի կողմից ներկայացված հիմքերը՝ «Հակոբ Սոսյան» ԱՁ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար, գնահատել բավարար։

2. «Հակոբ Սոսյան» ԱՁ-ի տվյալները համապատասխան հիմքերով ներկայացնել լիազորված մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, «Հակոբ Սոսյան» ԱՁ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման օրվա հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
(276.23 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner