Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 22.08.2022 թվականի թիվ 121 որոշումը, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի ընդգրկվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ. 24-րդ կետերի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող` Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 74 հողամաս հասցեում գտնվող 0,0136 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0001-0026/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով:

2. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 74 հողամաս հասցեում գտնվող 0,0136 հա մակերեսով հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 550% չափով:

3. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 74 հողամաս հասցեում գտնվող 0,0136 հա մակերեսով հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:

4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner