Հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 22.08.2022 թվականի թիվ 121 որոշումը, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի ընդգրկվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող` Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 72 հողամաս հասցեում գտնվող 0,0153 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0001-0025/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով:
2. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 72 հողամաս հասցեում գտնվող 0,0153 հա մակերեսով հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 550% չափով:
3. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 72 հողամաս հասցեում գտնվող 0,0153 հա մակերեսով հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: