Հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 07.08.2023 թվականի թիվ 70-Ա որոշումը, հաշվի առնելով անկախ գնահատող «Ֆուլ քոնսալթինգ գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությունը և ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ ու 24-րդ և 57-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող VAZ 2107 մակնիշի (թողարկման տարեթիվը 2005թ․, նույնականացման համար-XTA2107003168692) փոխադրամիջոցը:
2. Փոխդրամիջոցի մեկնարկային գինը սահմանել համաձայն համայնքի ավագանու կողմից սահմանված արժեքի` 258 282 /երկու հարյուր հիսունութ հազար երկու հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամի չափով:
3. Աճուրդի նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով:
4. Աճուրդի աճուրդային քայլը սահմանել մեկնարկային գնի 5% չափով:
5. Փոխադրամիջոցի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: