Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ավագանու 27.04.2021 թվականի թիվ 47 և 19.07.2021 թվականի թիվ 89 որոշումները, հաշվի առնելով համայնքի ավագանու 26.01.2021թ-ի թիվ 20 որոշումը, անկախ գնահատող «ԱՎՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությունը և ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ ու 24-րդ կետերի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 102-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող GAZ 3102 մակնիշի (թողարկման տարեթիվը 2007թ․, նույնականացման համար-X9631020071373045) փոխադրամիջոցը:

2. Փոխդրամիջոցի մեկնարկային գինը սահմանել համաձայն համայնքի ավագանու կողմից սահմանված արժեքի` 251 628 /երկու հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր քսանութ/ ՀՀ դրամ:

3. Աճուրդի նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով:

4. Աճուրդի աճուրդային քայլը սահմանել մեկնարկային գնի 5% չափով:

5. Փոխադրամիջոցի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner