Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1688Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1688Ա

ԱՆՅՈՒՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՂԱՆՆԵՐ, ԱԹՈՌՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                  

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 75/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 4Ա շենքի հարակից տարածքումԱնյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատիրոջկողմից առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելու կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ

Անյուտա Սարգսյան Ռաֆայելի անհատ ձեռնարկատերը (հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, Ջրառատ, Արաքսի խճուղի, 1փկղ, թիվ 7 տուն, Պետ.գրանցման համար՝ 99.1236443/ 2022-05-10, ՀՎՀՀ՝ 49761275),  Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 4Ա շենքի հարակից տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպել կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ է տեղադրել,  ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 04.10.2024թվականին կազմված թիվ ՄՄ 19  արձանագրության հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի13-րդ իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ:

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը,հրավիրել և անցկացրել է լսում, որի մասին Անյուտա Սարգսյան Ռաֆայելի անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.   Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 04.10.2024թվականին կազմված թիվ ՄՄ 19  արձանագրությունը:

2.   Հանձնաժողովի 17.10.2024 թվականի և 23.10.2024 թվականի թիվ 75/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:

3.   Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը։

  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Անյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 4Ա շենքի հարակից տարածքում, իրականացրել է առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպում կամ դրա նպատակով սեղանների, աթոռների և այլ պարագաների տեղադրում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի հոկտեմբերի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հրավիրվելէլսում, որըհետաձգվելէԱնյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատիրոջկողմիցծանուցումըչստանալուպատճառով:

Այլհերթինշանակվածլսումըհրավիրվելէ ևանցկացվեց2024 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ ծանուցումը հրապարակվել ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

Անյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով 2024 թվականի հոկտեմբերի 23-ին համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝  առանց թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելը կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար։

Այսինքն` Անյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԹումանյան փողոցի 4Ա շենքի հարակից տարածքում առանց համապատասխան թույլտվության համայնքի վարչական տարածքում ամառային սեզոնին իրականացրել էհանրային սննդի ծառայության կազմակերպում, դրա նպատակով սեղանների, աթոռների և այլ պարագաների տեղադրում։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ հոդվածներով և  16916-րդ հոդվածի 13-րդ մասով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1. Անյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակելտուգանք՝առանց համապատասխան թույլտվության համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային սեզոնին հանրային սննդի ծառայություն կազմակերպելուև դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելուհամար՝100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2.Նախազգուշացնել Անյուտա Սարգսյան Ռաֆայելիանհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner