Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 652Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 652Ա

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ՄԱՇՏՈՑ 8Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽԱՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԴՎԻՆ ՀՈՎՍԵՓԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 03/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքիՍբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող Էդվին Հովսեփի Նավասարդյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու մասին, պարզեց, որ

Էդվին Հովսեփի Նավասարդյանը (հասցե՝  ք.Էջմիածին, Հովհաննես Շիրազի / Պիոներական/ փողոց, թիվ 66 տուն, անձնագիր՝AU0640128,տրված07.03.2022թ-ին057-ի կողմից, ՀԾՀ՝ 1107700426)թույլ տալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.2-րդհոդվածի 1-ին մասովսահմանվածիրավախախտում ենթադրող արարք` իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքիՍբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շենք և շինությունըօրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ օգտագործում է ոչ նպատակային, մասնավորապես, բնակելի շինությունն օգտագործում է որպես խանութի մթերային  ապրանքների  պահեստ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք, ինչի կապակցությամբ, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 21.03.2024թվականին թիվ 1 արձանագրությանհիման վրա, 2024 թվականի մարտի 21-ին ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի152.2-րդհոդվածի 1-ին մասիպահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում Էդվին Հովսեփի Նավասարդյանի  բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել լսում անցկացնելու վայրի և ժամանակի մասին:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը            .

·         Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 21.03.2024թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը և տեղազննության ակտը:

·         Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·         2024 թվականի մարտի 27-ի թիվ 1590 ծանուցագիրը՝ ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և իրավախախտման հետևանքները վերացնելու ու վարչական նիստի լսումներին ներկայանալու վերաբերյալ:

·         Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող շինության 24.01.2022թ.-ի թիվ 24012022-04-0054  սեփականության վկայականի պատճենը:

·         Հանձնաժողովի 09.04.2024թ. թիվ 03/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շենք և շինությունն Էդվին Հովսեփի Նավասարդյանի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ օգտագործվում է ոչ նպատակային` բնակելի շինությունն օգտագործվում է որպես խանութի մթերային  ապրանքների  պահեստ:

Նշվածփաստականհանգամանքներըհաշվիառնելով՝ 2024 թվականի մարտի 21-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 ապրիլի 9-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել էԷդվին Հովսեփի Նավասարդյանը /հիմք՝ փոստային  ծանուցագիր ALO121951558AM/:

Վերջինս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ  ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

 Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:

Տվյալ պարագայում Էդվին Հովսեփի Նավասարդյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող` Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շենք և շինությունը, օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ օգտագործվում է ոչ նպատակային` բնակելի շինությունն օգտագործելով որպես խանութի մթերային  ապրանքների  պահեստ, իսկ 2024 թվականի մարտի 27-ի թիվ 1590 ծանուցմամբ ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելուն և իրավախախտման հետևանքները վերացնելուն ուղղված վարչական մարմնի պահանջները վարույթի մասնակցի կողմից թողնվել են անկատար, որպիսի փաստը պետք է հաշվի առնել տույժ նշանակելու հարցը և դրա չափը որոշելիս:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում` հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 06.07.2023թ. թիվ 1148Ա որոշմամբ Էդվին Հովսեփի Նավասարդյանը նույն իրավախախտման համար տուգանվել է ՝ 50 000 /հիսուն  հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, սակայն չի դադարեցրելիրավախախտումը և չի վերացրել իրավախախտման հետևանքները:

Տվյալ դեպքում, համադրելով գործով առկա փաստերը կիրառման ենթակա օրենսդրության հետ, գալիս ենք այն եզրահանգման, որ Էդվին Հովսեփի Նավասարդյանը, ծանուցվելով հարուցված վարչական վարույթի և իրավախախտումը ու դրա հետևանքները վերացնելու օրինական պահանջի մասին, նախկինում տուգանված լինելով նույն իրավախախտման համար, միջոցներ չի ձեռնարկել իրավախախտումը դադարեցնելու ուղղությամբ, ավելին՝ չի ներկայացել լսումներին, որպիսին գնահատվում է որպես վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, ուստի գտնում ենք, որ նման պայմաններում որպես պատասխանատվության միջոց, տուգանքը պետք է սահմանել առավելագույն՝ 50 000 /հիսուն հազար/  ՀՀ դրամի  չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով,Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի152.2-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 279-րդ հոդվածով   և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Էդվին Հովսեփի Նավասարդյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 50 000 /հիսուն հազար/  ՀՀ դրամ գումարի չափով` Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շենք և շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբոչ նպատակային օգտագործելու համար:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատարան կարգով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner