«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն /խմբ․ 28․12․23թ․ N2343/ որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հասցե` «ԻՄԵՋԻՆԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ի /հասցե` Երևան, Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտա, 15/3, տնօրեն` Արտակ Աշխատոյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Մարգարայի խճուղի թիվ 12 հասցեում նախատեսվող տարածքի բարեկարգման, նոր երեք հարկանի շենքի կառուցման, գոյություն ունեցող շենքի ճակատների երեսապատման, թարմեցման և կցակառույցի ավելացման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկում /2-րդ փուլ/`։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am կամ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ում՝ ք․ Երևան, Բյուզանդի 1/3 ։