Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվածներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 28.12.2022թ.-ի թիվ 165-Ն որոշումներով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/7566/05/23 վարչական գործով կայացված վճռով հաստատված փաստը՝ ՀՀ ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 110/1 հասցեում գտնվող շենքի վրա «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ՍՊ ընկերության կողմից արտաքին գովազդային վահանակ տեղադրված չլինելու վերաբերյալ (տե՛ս ՀՀ վարչական դատարանի ՎԴ/7566/05/23 վարչական գործով 01.02.2024 թվականին կայացրած Վճիռի 7-րդ էջի 3-րդ և 5-րդ պարբերություններ) և այն, որ չի հայտնաբերվել հիշյալ հասցեում ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային վահանակի տեղադրողը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին համայնքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 110/1 հասցեում գտնվող շենքի վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային վահանակը:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: