Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-81 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով 2 /երկու/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վաղարշապատ համայնք Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոց 1/50 հասցեում գտնվող 0,17755հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/ հողամասը, համայնքային նշանակության կրթական և գիտական նշանակության շինություն կառուցելու նպատակով:
2. Հողամասի տարեկան կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Հողամասի նախավճարը սահմանել մրցույթի առարկայի նախնական գնի 5% չափով:
4. Հողամասի օգտագործման տրամադրումն իրականացնել Վաղարշապատի համայնքապետարանի «մրցութային հանձնաժողովի» միջոցով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: