Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2022,Հունվար 3 - 2025,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.24 Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին
Մայիսի 9-ը մեր պատմության մեջ կարևորագույն նշանակություն ունեցող օրերից մեկն է, երբ կրկին վերաիմաստավորում ենք Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած ազգի նվիրյալ որդիների սխրագործությունները՝ հանուն հայրենիքի, մեր պետականության պահպանման և հզորացման։ Համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ, թիվ N զորամասի սպայական անձնակազմն ու զինծառայողները, համայնքի ավագանու անդամները, համայնքում գործող պետական ստորաբաժանումների աշխատակիցները, դպրոցների սաները և բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին համայնքապետարանի հարակից պուրակի Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանին և «Անմար կրակ» հուշահամալիրում՝ ... Մանրամասն
26.04.24 Այսօր մեծանուն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 160-ամյակն է:
Նրա ավանդը մեծ է մեր համայնքի գրական, կրթական կյանքի զարգացման գործում. Հովհաննիսյանի ջանքերով 1921 թվականին Էջմիածնում է բացվել Հայաստանի առաջին հանրային գրադարան-ընթերցարանը: Այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում գրողի կյանքի և ստեղծագործական գործունեության, հայ գրականության մեջ նրա ունեցած դերի մասին խոսեցին տուն-թանգարանի աշխատակիցները, Ավետիք Իսահակյանի թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը, Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները: Միջոցառման ավարտին տուն-թանգարանի տնօրեն Քրիստինե Թորոսյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանին՝ մշտական հոգածության համար, նաև հանձնեց շնորհակալագրեր համայնքի ավագանու անդամներ Ներսես Մելիքյանին և Գևորգ Ղազարյանին՝ տուն-թանգարանի վերաշինության, ... Մանրամասն
25.04.24 Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններն Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավարին փոխարնող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ, ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքում գործող պետական ստորաբաժանումների ղեկավար կազմերը, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Երիտասարդական միության անդամները ծաղիկներ եւ ծաղկեպսակ խոնարհեցին Կոմիտասի հուշարձանին և Մայր Տաճարի բակում գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարին:Իսկ երեկոյան Կոմիտասի անվան մշակույթի պալատում «Ավետիս» լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի 14 մանրանվագները՝ Ասլամազյանի փոխադրմամբ, Միրզոյանի «Լարային կվարտետ» և Պյարտի ... Մանրամասն
19.04.24 Կայացավ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը
Սպորտլանդիային մասնակցեց Վաղարշապատ համայնքի 7 մանկապարտեզի 5-6 տարեկան սաները։Փոքրիկները միմյանց հետ մրցեցին փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում ատլետիկական արգելքների հաղթահարման միջոցով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» վարժություններում:Շուրջ 2 ժամ տևած մրցապայքարի արդյունքում մանկապարտեզները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները․Թիվ 8 «Ոստան» մանկապարտեզ՝ 1-ին հորիզոնական,Թիվ 3 «Ծիծեռնակ» մանկապարտեզ՝ 2-րդ հորիզոնական,Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ՝ 3-րդ հորիզոնական:Սպորտլանդիայի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ ... Մանրամասն
16.04.24 Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին՝ սոցիալական աջակցության տրամադրման, համայնքի զարգացման վերաբերյալ առաջարկներ և այլն:
Բնակիչների կողմից բարձրացված այն խնդիրներն ու հարցերը, որոնք պահանջում էին հավելյալ ուսումնասիրություն, մակագրվել են համապատասխան բաժիններին և դրանց պատասխանները դիմող բնակիչներին կտրվի հավելյալ ժամկետում:

10.04.24 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի պատվիրակությանը
Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի նահանգային խորհրդի նախագահ, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիայի նախագահ տիկին Մարտին Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությունը: Այսօր՝ ապրիլի 9-ին, պատվիրակությունը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Տիկին Դիանա Գասպարյանը համոզմունք է հայտնել, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստի առցանց հեռարձակում 2024.01.16
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner