Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 197–Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2025 թվականի N 197–Ա

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԼԱԿԱՏՆԵՐՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ  01/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող շինության վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի Լուսինե Սամվելի Դավթյանի կողմից արտաքին գովազդային պլակատներ տեղադրելու մասին, պարզեց.

Լուսինե Սամվելի Դավթյանը (հասցե՝ Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Ալավերդյան փող., թիվ 15/1 տուն, ն/ք` ․․․․․․․․․․․, տրված` ․․․․․․․․․թ. 057-ի կողմից, ՀԾՀ`6011960405) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից հասցեում գտնվող շինության վրա ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականություն, ինչի կապակցությամբ առանց  թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական վարույթի հարուցման մասինԼուսինե Սամվելի Դավթյանը պատշաճ ծանուցվել է: Վերջինիս առաջարկվել է այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ միջոցներ ձեռնարկել գովազդային պլակատների տեղադրման թույլտվության ստացման ուղղությամբ:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Լուսինե Սամվելի Դավթյանըծանուցումը ստանալուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:

25.02.2025 թվականին համայնքապետարան մուտքագրվել է Լուսինե Սամվելի Դավթյանի  դիրքորոշումը 14022025 թվականին կազմված թիվ 608ծանուցագրիվերաբերյալ, համաձայն որի վերջինս հայտնել է, որ տեղադրված պլակատները իր դիտարկմամբ չեն համարվում գովազգային և որ գովազդի իրավահարաբերության բացակայության պայմաններում, վարչական վարույթն անհիմն է:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·       Համայնքի ղեկավարի 14.02.2025 թվականի թիվ 608 գրությունը:

·      Արտաքին գովազդի տեղադրման լուսանկարահանման փաստաթղթերը:

·      25.02.2025 թվականին համայնքապետարան մուտքագրվել է Լուսինե Սամվելի Դավթյանի  դիրքորոշումը:

     «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Լուսինե Սամվելի Դավթյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող շինության վրա ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականությունը: 

Գործով ներկայացված դիրքորոշում.

25.02.2025 թվականին համայնքապետարան մուտքագրված Լուսինե Սամվելի Դավթյանը իր  դիրքորոշմամբ հայտնում է

««Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով: Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ գովազդը տեղեկություն է, որը պետք է տարածվի տարբեր տեսակի տեղեկատվակվահանական միջոցների օգնությամբ, պետք է հասցեագրված լինի անորոշ թվով անձանց, պետք է վերաբերի կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքներին, գաղափարներին կամ նախաձեռնություններին, պետք է նպատակ հետապնդի հետաքրքրություն ձևավորել կամ պահպանել տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։ Գովազդը, լինելով տեղեկություն, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք հնարավորություն են տալիս այդ տեղեկությունը բնորոշել որպես գովազդ։

Այսպես, նախ և առաջ գովազդն իր բովանդակությամբ տեղեկություն է, որը կարող է արտահայտվել բանավոր խոսքի, գրաֆիկական, ֆոտո, աուդիո և տեսապարկերի, երաժշտության, գույնի և այլ միջոցներով, ինչպես առանձին, այնպես էլ նշված միջոցների համակցությամբ։ Որպես տեղեկություն այն կարող է տարածվել տարբեր տեղեկատվական միջոցների օգնությամբ, այսինքն՝ պետք է հրապարակվի և հասանելի դառնա սպառողին։

Հետևաբար, տեղեկությունն առանց տարածելու չի կարող համարվել գովազդ։

Գովազդը պետք է նախատեսված լինի անորոշ թվով անձանց շրջանում տարածելու համար, ինչը նշանակում է, որ թեև հնարավոր է կանխատեսել գովազդի համար թիրախային հանդիսացող խումբը, սակայն ի սկզբանե հնարավոր չէ պարզել տարածվող տեղեկության կոնկրետ հասցեատերերին, հետևաբար նաև գողազդվող օբյեկտի իրացումից ծագող իրավահարաբերության կողմին։

Գովազդը պետք է վերաբերի կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքներին, գաղափարներին կամ նախաձեռնություններին, որոնք էլ հանդիսանում են գովազդի օբյեկտը։

Այսինքն՝ տարածվող տեղեկության մեջ ապրանքների  կամ ծառայությունների որոշակի խմբի ընդհանրացնող անվանման ներառումը (օրինակ՝ «հագուստ», «մթերք», «հյութեր», «գեղեցկության սրահ» և այլն) չի կարող համարվել գովազդ, որովհետև այդպիսի անվանումները հնարավորություն չեն տալիս միասեռ ապրանքների և ծառայությունների շրջանակից առանձնացնել կոնկրետ ապրանք կամ ծառայություն, և դրա նկատմամբ ձևավորել դրական վերաբերմունք։

Այսինքն՝ ընդհանրացնող անվանում պարունակող տեղեկությունը չի կարող համարվել գովազդ, քանի որ դրանու բացակայում է գովազդի օբյեկտը։

Գովազդը պետք է գովազդվող օբյեկտի նկատմամբ ձևավորի կամ պահպանի հետաքրքրությունը։

Այսինքն՝ տեղեկությունը պետք է նպատակաուղղված լինի գովազդի օբյեկտը սպառողի ուշադրությանը ներկայացնելուն, վերջինիս համոզելուն, հետևաբար գովազդի կարևոր առանձնակատկությունը օբյեկտի նկատմամբ հետաքրքրվածության խթանումն է, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումն ու այդպիսի վերաբերմունքի պահպանումը։

Վերը նշված վերլուծության հիման վրա հարկ ենք համարում նշել, որ տեղեկությունը գովազդ համարելու համար անհրաժեշտ է տեղեկության հետևյալ հատկանիշների միաժամանակյա առկայությունը

- տեղեկությունը պետք է հնարավորություն տա անհատականացնել կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձին, ապրանքը, գաղափարը կամ նախաձեռնությունը, այսինքն առկա լինի գովազդի օբյեկտ,

-տեղեկությունը պետք է տարածվի տեղեկատվական առնվազն մեկ միջոցով,

- տեղեկությունը պետք է նախատեսված լինի անորոշ անձանց շրջանում տարածելու համար,

- տեղեկությունը պետք է նպատակ հետապնդի ձևավորել և պահպանել գովազդվող օբյեկտի նկատմամբ հետաքրքրությունը:

Նշված առանձնահատկություններից որևէ մեկի բացակայության պայմաններում տեղեկությունը գովազդ համարվել չի կարող:

     Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ Վճռաբեկ դատարանը 28112014 թվականինթիվՎԴ/0429/05/13 վարչականգործով։

Միաժամանակ, արտաքին գովազդն այնպիսի տեղեկություն է, որը, վերաբերելով կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, ապրանքի, գաղափարի կամ նախաձեռնության, գովազդվող հետաքրքրություն ձևավորելու և պահպանելու նպատակով անորոշ անձանց շրջանում տարածվում է բնակավայրերում՝ պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակներների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:

Տվյալ դեպքում որպես վարչական պատասխանատվության ենթարկելու համար զանցանք կատարած լինելը՝ վարչական մարմնի կողմից դիտարկվել է ցուցափեղկին գրված «Անշարժ գույքի գործակալություն», «չափագրություն» գրվածքները, ինչը չի համարվում գովազդ և չի բավարարում գովազդի համար սահմանված չափանիշներին, ինչով պայմանավորված գտնում եմ, որ վարչական վարույթի հարուցման և հետագայում վարչական ակտ կայացնելու համար առկա չէ զանցակազմ։

Հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ գովազդի իրավահարաբերության բացակայության պայմաններում, վարչական վարույթն անհիմն է»։

Վաղարշապատի համայնքապետարանում  հարուցված  վարչական վարույթի  շրջանակներում ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի` համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները:

Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանվել է Վաղարշապատ  համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ  տեղադրելու կարգն ու պայմանները` այսուհետ Կարգ:

Մասնավորապես` Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 1-ին կետի համաձայն` սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղադրման կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

Նույն Կարգի 3-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը տեղադրվում է վահանակներների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:

 «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է մի շարք հասկացություններ, համաձայն որի`

գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման նպատակով:

գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով` համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում է գովազդը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակներների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:

Այսպիսով, Լուսինե Սամվելի Դավթյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող շինության վրա ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ», «DAVTYAN & KARONI PARTNERS LAW firm ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ 098-200-729», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ», «ՉԱՓԱԳՐՈՒՄ» գրառումներով և պլակատների վրա առկա նկարներով:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից և Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող շինության վրա առկա գովազդային պլակատների բովանդակությունից պարզ է դառնում, որ Լուսինե Սամվելի Դավթյանի կողմից տեղադրված գովազդային պլակատներում առկա նշումները գովազդ են, քանի որ պարունակում են իրավաբանական անձի, ապրանքի կամ ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնության մասին տեղեկատվություններ, որը նախատեսված է անորոշ թվով անձնաց շրջանակում տարածումն ապահովելու  համար և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը  տվյալ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

 Լուսինե Սամվելի Դավթյանի դիքորոշմամբ անդրադարձ չի կատարվել «DAVTYAN & KARONI PARTNERS LAW firm ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ 098-200-729» գովազդային պալակատին, որը պարունակում է իրավաբանական ընկերության տարբերանշան /լոգո/, ընկերության վերաբերյալ տեղեկատվություն, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկություններ և հեռախոսահամար, որոնք ուղղված են տեղեկատվության տարածմանն անորոշ թվով անձանց շրջանում և կոչված են ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ընկերության նախաձեռնությունների նկատմամբ:

Այսպիսով, գտնում եմ, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող գտնվող շինության վրաԼուսինե Սամվելի Դավթյանի կողմից տեղադրված պլակատներն ակնհայտ գովազդ են:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:

...Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներներից դուրս հայտարարությունների տեղադրումը:

 «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի համաձայն`համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի  7-րդ կետի համաձայն` բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

Իսկ Կարգի 11-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն`Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:

Վաղարշապատ համայնքի ավագանու 25.12.2024 թվականի «Վաղարշապատ  համայնքում  տեղական  տուրքերի  և  վճարների 2025 թվականի դրույքաչափերը  և արտոնությունները սահմանելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվել է տեղական տուրքի հետևյալ դրույքաչափը` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ այլ արտաքին գովազդի համար`  հազար հինգ հարյուր դրամ:

Այսպես, վերոգրյալից հետևում է, որ  Լուսինե Սամվելի Դավթյանի կողմից գովազդային պլակատներ տեղադրելու համար «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանված կարգով վերջինս պետք է դիմեր համայնքի ղեկավարին այն համապատասխանեցնելու և տեղադրման թույլտվություն ստանալու համար, որի համար օրենքով սահմանված կարգով պետք է նաև վճարեր համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրք:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի գրությամբ Լուսինե Սամվելի Դավթյանին 14.02.2025թ.-ի թիվ 608 գրությամբ առաջարկվել է ՀՀ օրենքներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով դիմել Վաղարշապատի համայնքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, սակայն վերջինս չի դիմել  թույլտվություն ստանալու համար և չի ապամոնտաժել գովազդային պլակատները:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանը, որ Լուսինե Սամվելի Դավթյանը սույն տարվա ընթացքում չի դիմել արտաքին գովազդ տեղադրելու համար և չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, գտնում եմ, որ Լուսինե Սամվելի ԴավթյանիկողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող շինության վրա տեղադրված գովազդային պլակատները ապօրինի են, ուստի այն ենթակա է ապամոնտաժման:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվաներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 25.12.2024թ.-ի թիվ 110-Ն որոշումներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.  Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 15/1 հասցեին կից գտնվող շինության վրաապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային պլակատները:

2. Ապամոնտաժման աշխատանքները հանձնարարել համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ին:

3.Գովազդի (գովազդային պլակատների) ապամոնտաժման համար կատարված աշխատանքների դիմաց համապատասխան փոխհատուցումը /ներկայացված հաշվարկի հիման վրա/ օրենքով սահմանված կարգով ստանալ գովազդատուից (գովազդակրից):

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`     
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner