Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 37Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներով, կատարծավ բարելավումների վերաբերյալ փաստաթղթերով և հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 04.04.2024 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին 

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Զիջել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թվով 42 բնակիչների աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար սահմանված վճարները՝ 1 651 482 /մեկ միլիոն վեց հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամի չափով՝  համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:

2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(134.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner