|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2025 թվականի N 17–Ա |
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 23-ին «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Խաչատուր Հովհաննիսյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30092024-04-0068, տրված 30.09.2024թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման համար տալ նախնական համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.54 Մբ)
|
 |
(913.01 Կբ)
|
 |
(1.50 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|