Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողայինօրենսգրքի 3-րդհոդվածի1-ինմասի 1-ինկետի և նույն օրենսգրքի 7-րդհոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Նելի Բորիսի Այվազյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Նելի Բորիսի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122024-04-0055, տրված 26.12.2024թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի տարածքում գտնվող 04-002-0339-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խաղողի այգի 3-րդ կարգի հողատեսքի,0.6731հա մակերեսով հողամասից մի մասի` 0,3141 մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: