Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Համեստուհի Ստյոպայի Գրիգորյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համեստուհի Ստյոպայի Գրիգորյանին (1/4), Հենրիկ Համբարձումի Ափոյանին (1/4), Գարիկ Հենրիկի Ափոյանին (1/4), Հասմիկ Օնիկի Սուքիասյանին (1/12), Արմեն Կարենի Ափոյանին (1/12) և Աննա Կարենի Ափոյանին (1/12) սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 19022025-04-0068, տրված 19.02.2025թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի տարածքում գտնվող 04-002-0397-0024 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր 4-րդ կարգի հողատեսքի 0.509հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության` ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2. «Քաղաքաշինությանմասին»ՀՀօրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: