Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 238
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 15–Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2025 թվականի N 15–Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 113-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-Ի ԵՎ ԹԻՎ 7-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի պատասխանատու Գ.Պողոսյանի և աշխատակազմի կրթության և մշակույթի պետ Լ.Հակոբյանի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 25-ի «Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի և ենթակա կառույցների 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 113-Լ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները` «Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ»  մասում «Օպերատոր-մոնտաժի մասնագետ»  հատվածում սահմանված՝ «168000» դրույքաչափը և աշխատավարձի ֆոնդը փոփոխել «200000»-ի, նույն մասի, ընդամենը տողում՝ աշխատավարձի ֆոնդ «5028000» թիվը փոփոխել «5060000»-ի և ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «25387749» թիվը փոփոխել «25419749»-ի:

2. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 25-ի «Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի և ենթակա կառույցների 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 113-Լ որոշմամբ հաստատված թիվ 7 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1)  Աշխտակիցների քանակը կետում «40» փոփոխել «41»-ի:

2)«Տնօրենի տեղակալ ուսումնական գծով մեթոդիստ»  հատվածում սահմանված՝ միավոր «1» փոփոխել «1,25»-ի,  «205000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «256250»-ի:

3)  «Երաժշտության դաստիարակ»  հատվածում սահմանված՝ միավոր «2,5» փոփոխել «2,75»-ի,  «335000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «368500»-ի:

4) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ «42,52» միավորը փոփոխել ՝ «43,02»-ի,  ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «5 549 500» թիվը փոփոխել «5 634 250»-ի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(60.93 Կբ)
(48.76 Կբ)
(219.72 Կբ)
(110.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner