Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքային համայնքի և ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 2/89 բնակարանիբնակիչ ԱլբերտԳրիգորյանի միջև 06.04.2005թ. /սեղանամատյան 1839/ կնքված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի 4.3 կետը և հաշվի առնելով Ալբերտ Ռաֆայելի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ալբերտ Ռաֆայելի Գրիգորյանին տալ համաձայնություն, Էջմիածին քաղաքային համայնքի և ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 2/89 բնակարանի բնակիչ Ալբերտ Գրիգորյանի միջև 06.04.2005թ. /սեղանամատյան 1839/ կնքված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 6/3 հասցեում գտնվող 28 /քսանութ/ քմ մակերեսով հողատարածքը, պայմանագրում սահմանված պայմաններով ու ժամկետով, հանձնելու երրորդ անձի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: