Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մարտի 2024 թ.

ԱԼԲԵՐՏ ՌԱՖԱՅԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳԱԾԻ ԶԱՆԳՎԱԾ ԹԻՎ 6/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28 /ՔՍԱՆՈՒԹ/ ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և  57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքային համայնքի և ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 2/89 բնակարանիբնակիչ  ԱլբերտԳրիգորյանի միջև 06.04.2005թ. /սեղանամատյան 1839/ կնքված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի 4.3 կետը և  հաշվի առնելով Ալբերտ Ռաֆայելի Գրիգորյանի դիմումը.

                                                                   

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Ալբերտ Ռաֆայելի Գրիգորյանին տալ համաձայնություն, Էջմիածին քաղաքային համայնքի և ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 2/89 բնակարանի բնակիչ  Ալբերտ Գրիգորյանի միջև 06.04.2005թ. /սեղանամատյան 1839/ կնքված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 6/3 հասցեում գտնվող 28 /քսանութ/ քմ մակերեսով հողատարածքը, պայմանագրում սահմանված  պայմաններով ու ժամկետով, հանձնելու երրորդ անձի:

2. Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում  ընդունման պահից:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner