19.04.24
Կայացավ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը
|
Սպորտլանդիային մասնակցեց Վաղարշապատ համայնքի 7 մանկապարտեզի 5-6 տարեկան սաները։Փոքրիկները միմյանց հետ մրցեցին փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում ատլետիկական արգելքների հաղթահարման միջոցով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» վարժություններում:Շուրջ 2 ժամ տևած մրցապայքարի արդյունքում մանկապարտեզները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները․Թիվ 8 «Ոստան» մանկապարտեզ՝ 1-ին հորիզոնական,Թիվ 3 «Ծիծեռնակ» մանկապարտեզ՝ 2-րդ հորիզոնական,Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ՝ 3-րդ հորիզոնական:Սպորտլանդիայի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ ...
Մանրամասն |
|
16.04.24
Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն
|
Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին՝ սոցիալական աջակցության տրամադրման, համայնքի զարգացման վերաբերյալ առաջարկներ և այլն: Բնակիչների կողմից բարձրացված այն խնդիրներն ու հարցերը, որոնք պահանջում էին հավելյալ ուսումնասիրություն, մակագրվել են համապատասխան բաժիններին և դրանց պատասխանները դիմող բնակիչներին կտրվի հավելյալ ժամկետում:
|
|
10.04.24
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի պատվիրակությանը
|
Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի նահանգային խորհրդի նախագահ, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիայի նախագահ տիկին Մարտին Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությունը: Այսօր՝ ապրիլի 9-ին, պատվիրակությունը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Տիկին Դիանա Գասպարյանը համոզմունք է հայտնել, ...
Մանրամասն |
|
07.04.24
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Մայրության օրվա առթիվ
|
Սիրելի՜ մայրեր, սիրելի կանայք,Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ:2018 թվականից սկսած ես հարյուրավոր ուղերձներ եմ հղել որպես Հայաստանի առաջին կին քաղաքապետ և համայնքի ղեկավար, բազմաթիվ առիթներով անդրադարձել եմ կանանց և մայրերի դերին մեր համայնքի, մեր հասարակության ու հայրենիքի կյանքում, իրապես գիտակցել եմ այն կենսագործող առաքելությունը, որ բնատուր շնորհված է ձեզ։Այս տարի, սակայն, ես առաջին անգամ ոչ միայն գիտակցում, այլ նաև զգում և կիսում եմ այն առաքելության ողջ գեղեցկությունն ու պատասխանատվությունը, որ տրված է մայրերին։ Առաջին անգամ ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես համայնքի ղեկավար, այլ նաև որպես մայր։Ես մաղթում եմ ձեզ անսահման տոկունություն, ...
Մանրամասն |
|
06.04.24
Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Էջմիածնում
|
Ապրիլի 6-ը նշվում է որպես սպորտի միջազգային օր: Օրվա խորհրդով՝ Տերյան փողոցի մարզադպրոցի հարակից այգում տեղի ունեցավ մարզական միջոցառում, ցուցադրական ելույթներ ունեցան մարզադպրոցի սաները: Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ, կարևորեց սպորտի և առողջ ապրելակերպի դերն անհատի և համայնքի զարգացման գործում, շնորհակալություն հայտնեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ համայնքը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում պատվով ներկայացնելու համար, տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած սաներին հնանձնեց շնորհակալագրեր: Բաղրամյան փողոցի 18 և 20 շենքերի բակում բացվեց համայնքի հերթական մարզական ...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |