Այսօր: Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2020թ.
Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.10.20 Բարեգործական վաճառք՝ հանուն Արցախի
Էջմիածնի քաղաքապետարանի Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Արմֆայթինգ Էջմիածին մարզական ակումբի եւ Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի սաները համախմբվել են Արցախին օգնելու եւ մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորներին սատարելու գաղափարի շուրջ:Պատերազմական այս իրավիճակում չափազանց անհարժեշտ հայրենանպաստ նախաձեռնության շրջանակում, հոկտեմբերի 21-ին ժամը 15:00-ից 18:00-ն, Կոմիտասի անվան հրապարակին հարող տարածքում կկազմակերպվի բարեգործական վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:Բարեգործական վաճառքին երեխաները ցանկություն են հայտնել վաճառել անգամ իրենց ամենասիրելի իրերը: ... Մանրամասն
20.10.20 Թիկունքի ամրությունը կախված է յուրաքանչյուրիցս
Այս օրերին, արտաքին եւ տեսանելի թշնամուն զուգընթաց ակտիվացել է նաեւ անտեսանելի ու թիկունքի ամրությունը թուլացնող թշնամին՝ նոր տեսակի կորոնավիրուսը, որը պակաս մահերի առիթ չի դառնում, պակաս չի ծանրացնում մեր միասնական աշխատանքը: Թեեւ, բոլորիս ուշադրությունն այժմ սեւեռված է դեպի մեր զինվորները, բայց, հանուն նրանց, պետք է շարունակել աշխատել ու արարել թիկունքում, աշխատել մտածված ու պաշտպանված:Թույլ չտանք անտեսանելի թշնամուն խաթարել մեր հաղթական ընթացքն ու խոչընդոտ դառնալ ուժեղ ու հզոր Հայրենիք ունենալու մեր երազանքի իրականցման ճանապարհնին:Կրե՛նք դիմակ, պահպանե՛նք հակահամաճարակային բոլոր կանոնները, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան կռվել մեկ ճակատով՝ մեր զինվորներին ապաքինելու համար, եւ ստիպված ... Մանրամասն
12.10.20 Ընթացքի մեջ են Արամ Մանուկյան թաղամասի կենտրոնական փողոցի եզրաքարերի շարման աշխատանքները

Արամ Մանուկյան 1-ին թաղամասի կենտրոնական փողոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Ինչպես եւ հայտարարել էինք, հիմանոնրոգվում է Արարատյան փողոցից դեպի Արամ Մանուկյան տանող հատվածը, մինչեւ Երեւան-Մարգարա խճուղի:
Այս պահին ընթացքի մեջ են եզրաքարերի շարման աշխատանքները:

 

12.10.20 Ավարտին են մոտենում Կարճիկյան փողոցի ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները

Կարճիկյան փողոցի ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծրագրի ամբողջ ընթացքը գտնվել է պատասխանատուների ամենօրյա հսկողության ներքո:
Կառուցվել է 430 մետր երկարությամբ հեղեղատար կոյուղի, որն ապահովելու է Կարճիկյան փողոցում անձրեւաջրերի անխոչընդոտ հեռացումը:

 

09.10.20 Մեկնարկել են բակերի ասֆալտապատման աշխատանքները

Ամուր ենք պահում թիկունքը մեր աշխատանքով.
Համախմբված եւ կազմակերպված շարունակում ենք իրագործել քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մեր աշխատանքով ծառայելով երկրին:
Օրջոնիկիձե 23 եւ 25 շենքերի բակերի հիմնանորոգմամբ մեկնարկել են բակերի ասֆալտապատման աշխատանքները:
Այս բակերի ասֆալտապատումից հետո աշխատանքները կմեկնարկեն Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածում:
Հիշեցնենք, որ ասֆալտապատվելու են Արագածի զանգվածի թիվ 1, 1/3, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 12ա, 13, 14, 15, 17 շենքերի բակերը:

07.10.20 Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոն 70.000 եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին
    Ֆրանսիայի մեր քույր քաղաք Իսի լե Մուլինոն այս հինգշաբթի 70.000 եվրոյի չափով օգնություն է տրամադրելու Հայաստանին: Ի նշան բարեկամության եւ աջակցության, երեկ Իսի լե Մուլինոյի քաղաքապետարանի շենքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին այս մասին հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Էջմիածին եւ Իսի լե Մուլինո քույր քաղաքների՝ արդեն 30 տարվա համագործակցությանը:Էջմիածին համայնքը և ողջ հայ ժողովուրդը իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Անդրե Սանտինիին իր բարի կամքի դրսևորման, մեր երկու քաղաքների միջև 30 տարվա համագործակցության և բարեկամությանը ուժը վերահաստատելու համար:  La ville jumelle d’Etchmiadzin ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Էջմիածին համայն ավագանու նիստ - 24.07.2018
ավագանու արտահերթ նիստ (29.06.2018)
Էջմիածին քաղաքի ավագանու նիստ 10.04.18
Էջմիածին քաղաքի ավագանու նիստ 14.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք.Էջմիածին, Մաշտոցի 0

+374 231 53663

info@ejmiatsin.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner