Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.10.25 Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում։
Ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու առաջարկները։ Քննարկվեցին համայնքային ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և առօրյա կյանքի որակի բարձրացման հետ կապված հարցեր։
Համայնքի յուրաքանչյուր թաղամասի զարգացումն առաջնահերթություն է և այդ նպատակով համայնքապետարանը շարունակելու է իր աշխատանքները՝ քայլ առ քայլ լուծելով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։
01.10.25 Հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի գրադարանի բացման արարողությունը։

Հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի գրադարանի բացման արարողությունը։ Գրադարանը համայնքի մշակութային կյանքի կարևոր օղակներից է դառնալու, որը լինելու է գիտելիքի, կրթության և հաղորդակցության մի նոր կենտրոն և որտեղ մեծահասակներն ու երեխաները հնարավորություն կունենան ընթերցելու, սովորելու և զարգանալու։

30.09.25 աղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ միայն առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, այլև համայնքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության հնարավորությունները։
Զրույցի ընթացքում աշխատակիցները բարձրաձայնեցին նաև առօրյա խնդիրներ, որոնք վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, աղբահեռացման համակարգին, առաջիկա ծրագրերի իրականացմանը և մի շարք այլ հարցերի։
Շնորհակալություն բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և մեր բնակիչների առողջության պահպանման գործում իրենց անգնահատելի ներդրման համար։
29.09.25 Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ SPFA Էջմիածնի ֆրանսախոս ակումբի ներկայացուցիչների հետ։
Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ SPFA Էջմիածնի ֆրանսախոս ակումբի ներկայացուցիչների հետ։ 1991 թվականից ի վեր SPFA ասոցիացիան իրականացրել է մարդասիրական և կրթական ծրագրեր Հայաստանում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ֆրանկոֆոնիայի խթանմանը։ Էջմիածնի ֆրանսախոս ակումբը գործում է 2006 թվականից՝ Վաղարշապատի, քույր քաղաք Իսի-լե-Մուլինոյի և SPFA-ի եռակողմ համագործակցության արդյունքում։ Այն նպաստում է ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածմանը։Ակումբում անցկացվող ֆրանսերենի դասընթացները մատչելի են բոլոր ցանկացողների համար և կազմակերպվում են անվճար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ֆրանկոֆիլի զարգացնել լեզվական հմտությունները։Հանդիպման ... Մանրամասն
28.09.25 Վաղարշապատ համայնքում կայացավ հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատ համայնքում կայացավ հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։Քննարկվեցին համայնքի տնտեսական զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև գործարարներին հուզող հարցեր։ Հնչեցին մի շարք առաջարկություններ և նախաձեռնություններ, Համայնքապետարանը կարևորում է պետություն–գործարար գործընկերության ձևաչափով իրականացվող նման հանդիպումները, որոնք նպատակ ունեն խթանել Վաղարշապատի ... Մանրամասն
25.09.25 Վաղարշապատի համայնքապետարանում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանին
Վաղարշապատի համայնքապետարանում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանին։ Քննարկեվեցին տարածքի տրամադրման հետ կապված տարբերակները՝ նպատակ ունենալով ապահովել կազմակերպության ծրագրերի արդյունավետ իրականացումը Վաղարշապատում։ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ն արդեն մի քանի տարի ակտիվ գործունեություն է ծավալում Էջմիածնում՝ աջակցելով տարբեր սոցիալական խմբերի, իրականացնելով կրթական, մշակութային և բարեգործական ծրագրեր։ Համայնքապետարանը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են համայնքային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու արտահերթ նիստ․ 11․08․2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner