Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1065-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2025 թվականի N 1065-Լ

ՀՀ ԱՄՎՀ ԲՄ ԱՇՁԲ 24/1 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՏԵՐՅԱՆ, ՍԲ. Մ. ԽՈՐԵՆԱՑԻ, ՉԱՐԵՆՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 16.11.2006թ.-ի թիվ 1708-Ն որոշման թիվ 4 հավելվածի 12-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի 07.10.2025թ.-ի թիվ ՔՏՄ/17.5/27133-25 գրությունը և Կառուցապատման թույլտվությունների միասնական համակարգի միջոցով ներկայացված ընդունող հանձնաժողովի անդամի թեկանուծի տրամադրման դիմումի ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից հաստատումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ ԱՄՎՀ ԲՄ ԱՇՁԲ 24/1 ծածկագրով պայմանագրով նախատեսված Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վ. Տերյան, ՍԲ. Մ. Խորենացի, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ընդունելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի:

2. Հանձնաժողովի կազմում ներգրավել կապալառու` «Լև-Շին» ՍՊԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող` «Միկան» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող` «Նշան և Որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին, ՀՀ ՔՏՀԱՏՄ Արմավիրի տարածքային բաժնի և Արմավիրի մարզպետարանի համապատասխան մասնագետների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(404.74 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner