Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1142Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1142Ա

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՐԻԱՄ ԲԱԼՅԱՆ ՄԽԻԹԱՐԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 17/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՍպանդարյան փողոցի թիվ 12 հասցեում «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ /պետ.գրանցման համար՝ 99.1435149,2025-01-27, ՀՎՀՀ 49882251,հասցե՝ք.Էջմիածին Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց,թիվ 85ա շենք, թիվ 2 բն., անձնագիր` AX0524771/ կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի /նախկին՝ Սպանդարյան/ փողոցի թիվ 12 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 01.10.202թվականին կազմված թիվ ՄՀ-1 արձանագրության հիման վրա, 2025 թվականի հոկտեմբերի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի մասին «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրմանբաժնի կողմից 01.10.2025թվականին կազմված թիվ ՄՀ-1 արձանագրությունը և լուսանկարը:

2.Հանձնաժողովի թիվ 17/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 15.10.2025թ. թիվ 1 և 20․10․2025թ․ թիվ 2 արձանագրությունները:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՏիգրան Մեծի /նախկին՝ Սպանդարյան/ փողոցի թիվ 12 հասցեումառանց համապատասխան թույլտվության իրականացրել է ջրի, այդ թվում` հանքային ջրերի, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուր:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել է «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ծանուցումը չստանալու պատճառով:

Հիմք ընդունելով այն փաստը, որ «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ, այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ հրավիրված լսման ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով համայնքապետարանում հրավիրված  վարչական վարույթով իրականացվող նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`  առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

 Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

Այսինքն`«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՏիգրան Մեծի /նախկին՝ Սպանդարյան/ փողոցի թիվ 12 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյաառևտուր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդկետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբնշանակելտուգանք՝առանց թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելու համար՝50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով՝առանցառևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավման:

2. Նախազգուշացնել «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner