Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ մասերով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 12-ի N ՄՈ/789-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ համայնքում ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով Վաղարշապատ համայնքի տարածքում քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առաձնացնել անվճար տեղեր՝ Էջմիածին քաղաքի Վաղարշապատ համայնքի Սուրբ Մ․Մաշտոց ու Սուրբ Մ․ Խորենացի փողոցների մայթերին գտնվող 9 /ինը/ գովազդային վահանակներ։
2․Ընդունելիգիտություն, որընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու տեղերը հատկացվում են հավասար հնարավորության (հավասար մակերես) սկզբունքով։
3․Սույն որոշմամբ սահմանված քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առաձնացված անվճար տեղերի վերաբերյալ առաջացած հարցերը լուծելու համար պատասխանատու նշանակել՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ի տնօրեն՝ Մամիկոն Աբրահամյանին և Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ՝ Կարեն Սմբատյանին։
4․Սույն որոշումն ուղարկել ՀՀ Կետրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: