Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի 06.03.2024թ.-ի թիվ ՔՏՄ/17.5/6850-24, ՀՀ Արմավիրի մարզպետի 19.02.2024թ.-ի թիվ 01/7/01277-2024 և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի 13.03.2024թ.-ի թիվ 01-02/682 գրությունները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀԱՇՁԲ 23/4 ծածկագրով Էջմիածին Քաղաքի Զորավար Անդրանիկի թաղամասում գործող միջին ճնշման ստորգետնյա գազատարի վերատեղադրման աշխատանքներն ընդունելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի:
2. Հանձնաժողովի կազմում ներգրավել կապալառու` «Հայր և որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող` «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ի, հեղինակային հասկողություն իրականացնող` «ԱԳ ՊՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին և ՀՀ ՔՏՀԱՏՄ Արմավիրի տարածքային բաժնի, Արմավիրի մարզպետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: