|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հոկտեմբերի 2025 թվականի N 1044-Ա |
ՊԵՏՐՈՍ ԵՐՎԱՆԴԻ ՕՐԴԱԿՅԱՆԻՆ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԵԴԱԼ»
ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 08.10.2024 թվականի թիվ 73-Լ որոշումը, «Օրդակյան» պարի դպրոցի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Պետրոս Երվանդի Օրդակյանի կողմից Վաղարշապատ համայնքի մշակութային կյանքում ակտիվ ներգրավվածության և մշակութային ստեղծագործական գործունեության համար․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Պետրոս Երվանդի Օրդակյանին շնորհել «Համայնքի ղեկավարի մեդալ»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|