Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 16.11.2006թ.-ի թիվ 1708-Ն որոշման թիվ 4 հավելվածի 12-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի 07.10.2025թ.-ի թիվ ՔՏՄ/17.5/27133-25 գրությունը և Կառուցապատման թույլտվությունների միասնական համակարգի միջոցով ներկայացված ընդունող հանձնաժողովի անդամի թեկանուծի տրամադրման դիմումի ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից հաստատումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ ԱՄՎՀ ԲՄ ԱՇՁԲ 24/1 ծածկագրով պայմանագրով նախատեսված Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վ. Տերյան, ՍԲ. Մ. Խորենացի, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ընդունելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի:
2. Հանձնաժողովի կազմում ներգրավել կապալառու` «Լև-Շին» ՍՊԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող` «Միկան» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող` «Նշան և Որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին, ՀՀ ՔՏՀԱՏՄ Արմավիրի տարածքային բաժնի և Արմավիրի մարզպետարանի համապատասխան մասնագետների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: