Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՑԱՆԿԱԼԻ՝ ՎՆԱՍՎԱԾ, ՉՈՐԱՑԱԾ ԲՆՈՎ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ  կետի,  57-րդ հոդվածի 2-րդ մասի,  42-րդ հոդվածի առաջին մասին 15-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Մ. Աբրահամյանի  12.04.2024թ.-ի թիվ 32 զեկուցագիրը.

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում (Էջմիածին քաղաք և գյուղ Ոսկեհատ) բարեկարգման աշխատանքների ապահովման համար հատել /հեռացնել/ անցանկալի՝ չոր, չորացող, քամուց և ձյունից կոտրատված, հիվանդություններով և վնասատուներով վարակված, անորակ բնով և սաղարթով ծառերը:

2. Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում (Էջմիածին քաղաք և գյուղ Ոսկեհատ) անցանկալի ծառերի հատման /հեռացման/ աշխատանքների կատարումը հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին:

3.Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner